• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 03:52
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տնտեսական08:03, 15 Մայիս 2017

Թուրքիայում աշխատանք ունեցողների 39.3%-ը շաբաթական աշխատում է 50 ժամից ավելի

Թուրքիայում աշխատանք ունեցողների 39.3%-ը շաբաթական աշխատում է 50 ժամից ավելի

Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությանն (ՏՀԶԿ-OECD) անդամ երկրներում անձնական կյանքին ամենաքիչ ժամանակ են տրամադրում Թուրքիայի քաղաքացիները: Թուրքական «Sözcü» թերթի կայքի համաձայն՝ այս մասին հայտնի է դարձել OECD -ի հրապարակած  «Ավելի լավ կյանքի ինդեքս» զեկույցից:

Ըստ այդմ՝ Թուրքիայում աշխատանք ունեցողների 39.3 տոկոսը շաբաթական ստիպված է աշխատել 50 ժամից ավելի: OECD անդամ 35 երկրներում շաբաթական 50 ժամից ավելի է աշխատում աշխատանք ունեցողների միայն 13 տոկոսը:

Արդյունքում  այդ մարդիկ հանգստին, սնվելուն, քնին, ընտանիքին ու զվարճանքներին կարողանում են հատկացնել օրական ընդամենը 12.2 ժամ:

Այս ցուցանիշով Թուրքիան 35 երկրների ցանկում ամենավերջին հորիզոնականում է: Ցանկի առաջին հորիզոնականում Ֆրանսիան է, որտեղ մարդիկ օրական միջինում 16.4 ժամ են տրամադրում հանգստին, զվարճանքներին ու սոցիակալան շփումներին: Բացի Թուրքիայից չափից շատ աշխատող երկրներից են նաև Իսրայելը, Լատվիան և Մեքսիկան, որտեղ ևս աշխատողները օրական հանգստին տրամադրում են 14 ժամից քիչ ժամանակ:

Ընդհանուր առմամբ, OECD անդամ 35 երկրներում անձնական կյանքին հատկացվող ժամանակի օրական միջին ցուցանիշը 15 ժամն է կամ օրվա տևողության 62 տոկոսը: Թուրքիայում, փաստորեն, աշխատողները իրենց ազատ տնօրինության տակ ունեն օրվա 51 տոկոսը:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան և Ճապոնիան համագործակցում են երկաթուղային տեխնոլոգիաների ոլորտում
19:35, 18 սեպ
Թուրքիան և Ճապոնիան համագործակցում են երկաթուղային տեխնոլոգիաների ոլորտում

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Թուրքիան, Ալժիրը և Անգոլան կփոխանակվեն ֆինանսական հետախուզական տվյալներով
13:40, 18 սեպ
Թուրքիան, Ալժիրը և Անգոլան կփոխանակվեն ֆինանսական հետախուզական տվյալներով

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան
12:25, 18 սեպ
Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}