Տնտեսական12:31, 15 Մայիս 2017
2017-ի տարեսկզբին Թուրքիայում գործազրկությունը հասել է 12.6 տոկոսի

Թուրքիայի վիճակագրական ընկերությունը (ԹՎԸ-TÜİK) հրապարակել է 2017թ. փետրվարի գործազրկության տվյալները: Թուրքական «Demokrathaber.org» լրատվակայքի համաձայն՝ 15 տարեկանից բարձր տարիքի քաղաքացիների շրջանում գործազուրկների թիվը նախորդ տարվա փետրվարի համեմատ աճել է 676.000-ով՝ հասնելով 3 մլն 900.000-ի:
Գործազրկության մակարդակը, այսպիսով, աճել է 1.7 տոկոսով՝ կազմելով 12.6 տոկոս: Նշված ժամանակահատվածում ոչ գյուղատնտեսական ոլորտում գործազրկությունը աճել է 2.1 տոկոսով՝ հասնելով 14.8 տոկոսի: 15-24 տարիքային խմբում գործազրկության մակարդակը աճել է 4.7 տոկոսով՝ կազմելով 23.3 տոկոս, իսկ 15-64 տարիքային խմբում աճել է 1.8 տոկոսով՝ հասնելով 12.9 տոկոսի:
2017 փետրվարին աշխատանք ունեցողների թիվը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել է 500.000-ով՝ կազմելով 26 մլն 956.000: Ընդ որում, գյուղատնտեսության ոլորտում աշխատում է աշխատանք ունեցողների 18.7 տոկոսը, արդյունաբերության ոլորտում՝ 19.5 տոկոսը, շինարարությունում՝ 6.7 տոկոսը, սպասարկման ոլորտում՝ 55.2 տոկոսը:
Նշված ժամանակահատվածում աշխատունակ քաղաքացիների թիվն ավելացել է 1 մլն 175.000-ով՝ կազմելով երկրի բնակչության 51.8 տոկոս: Փետրվարի ընթացքում չգրանցված աշխատողների թիվը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել է 0.7 տոկոսով՝ կազմելով 32.8 տոկոս:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |