Տարածաշրջան12:59, 15 Մայիս 2017
Պայթյուն Շըրնաքում. վիրավորվել է 3 թուրք զինվոր

Թուրքիայի հարավարելյան Շըրնաք նահանգում գտնվող Գաբար սարի շրջանում 3 թուրք զինվոր է վիրավորվել: Թուրքական «Demokrathaber» լրատվամիջոցը, հղում անելով «Hürriyet» լրատվամիջոցին, նշում է, որ զինվորները վիրավորվել են ճանապարհին նախօրոք տեղադրված ինքնաշեն պայթուցիկի գործադրման հետևանքով:
Վիրավորներից մեկի վիճակը ծանր է: Աղբյուրը նշում է, որ տարածքում սկսված օպերացիայի ընթացքում ևս մի քանի ինքնաշեն պայթուցիկ է հայտնաբերել, որոնք անմիջապես վտանգազերծվել են:
Ըստ «Haberturk» լրատվամիջոցի՝ ինքնաշեն պայթուցիկները տեղադրվել է «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալների կողմից: PKK-ն Անկարայի կողմից ճանաչված է իբրև «ահաբեկչական կազմակերպություն»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |