Քաղաքական12:32, 23 Մայիս 2017
Թուրքիան և Վրաստանը բազմակողմանի համագործակցության պայմանագրեր են ստորագրել

Թուրքիայի և Վրաստանի միջև ստորագրվել է մշակույթի, արդարադատության, տնտեսության և կիբեր հարձակումների դեմ պաշտպանության ոլորտում համագործակցության պայմանագրեր:
Երկու երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացված բարձրաստիճան ռազմավարական համագործակցության խորհրդի նիստից հետո կողմերի միջև մի շարք փաստաթղթեր են ստորագրվել: Վրաստանի վարչապետի նստավայրում տեղի ունեցած ստորագրության արարողության ընթացքում Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը և Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին նախ ստորագրել են Թիֆլիսյան հռչակագիրը:
2017-2021 թվականներին երկու երկրների միջև մշակութային համագործակցության վերաբերյալ պայմանագիրը ստորագրվել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի և Վրաստանի մշակույթի ու հուշարձանների պաշտպանության նախարար Միխեիլ Գեորգաձեի միջև: Իսկ արդարադատության ոլորտում համագործակցության պայմանագիրը ստորագրվել է Թուրքիայի արդարադատության նախարար Բաքըր Բոզդաղի և Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանիի միջև:
Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչիի և Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Գեորգի Գախարիայի միջև ստորագրվել է երկու երկրների համատեղ առևտրատնտեսական հանձնաժողովի ստեղծման մասին համաձայնագիր: Իսկ Թուրքիայի կապի և տրանսպորտի նախարար Ահմեթ Արսլանը և Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին ստորագրել են հուշագիր՝ կիբեր հարձակումների դեմ պաշտպանության ոլորտում համագործակցության վերաբերյալ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |