• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
30 Սեպտեմբեր, 2025
Երեքշաբթի 01:06
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական09:13, 25 Մայիս 2017

Էրդողան. «Եվրամիությունը Թուրքիայի համար անփոխարինելի չէ»

Էրդողան. «Եվրամիությունը Թուրքիայի համար անփոխարինելի չէ»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Եվրամիությունը Թուրքիայի համար անփոխարինելի չէ: Ըստ թուրքական իշխանամետ «Sabah» թերթի՝ այս մասին Էրդողանը հայտարարել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Բելգիա կատարելիք այցից առաջ: Նա անդրադարձել է Թուրքիայի ներքին և արտաքին քաղաքականությանը՝ մասնավորապես ԵՄ-Թուրքիա հարաբերություններին վերաբերող հարցերին:

Վերջին շրջանում Թուրքիայի մի շարք քաղաքացիների քաղաքական ապաստան տրամադրելու պատճառով հերթական անգամ սրվել են Թուրքիայի և Գերմանիայի հարաբերությունները: Էրդողանը Գերմանիային մեղադրել է «ահաբեկիչներին» ապաստան տալու մեջ՝ նշելով, թե Գերմանիան սովոր է «ահաբեկիչներ» ընդունել իր երկրում:

Հարաբերությունների լարման հետևքանով Թուրքիան գերմանացի պատգամավորներին արգելել էր այցելել Ինջիրլիքի ռազմաբազա, ինչին հաջորդել էր գերմանացի քաղաքական գործիչների՝ իրենց զինվորականներին Ինջրլիքից դուրս բերելու մասին 
հայտարարությունները: Էրդողանը նշել է, որ թեմայի վերաբերյալ գերմանական կողմից դեռևս որևէ դիմում չեն ստացել և ի պատասխան նշել է. «Սա մեզ համար խնդիր չէ: Եթե գնում են, մենք էլ հաջողություն կմաղթենք»:

Խոսլով ԵՄ-ի հետ հարաբերությունների մասին՝ Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիան հնարավոր ամեն բան անում է, սակայն դրա դիմաց հակառակ կողմից քայլեր է ակնկալում:

«Մենք ԵՄ-ի հետ հարաբերություններ խզելու խնդիր չունենք, սակայն ԵՄ-ն պետք է կատարի իրեն բաժին հասնող պարտականությունները: ԵՄ-ն չի կարող Թուրքիային իր դռների առջև կանգնած մուրացկանի պես վերաբերվել, դրա իրավունքն անգամ չունի: ԵՄ-ն ցանկանում է, որ Թուրքիան ինքը հեռանա: Սակայն մենք էլ ասում ենք. «եթե նման մտադրություն ունեք, ապա որոշումը դուք կայացրեք և ձեր գործը մի բարդացրեք»: ԵՄ-ն մեզ համար անփոխարինելի չէ»:
 

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}