Տարածաշրջան13:38, 25 Մայիս 2017
Ռազմական համագործակցության պայմանագիր՝ Թուրքիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև

Թորքիայի կառավարությունը վավերացրել է Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) հետ կնքած պայմանագիրը ռազմական արդյունաբերությունում համագործակցելու մասին:
Այդ մասին տեղեկացվել է թուրքական «Resmi Gazete» պաշտոնաթերթով: Համաձայն վերոնշյալ պայմանագրի՝ կողմերը զարգացնել պաշտպանական համատեղ արդյունաբերության հնարավորությունները: Նպատակ է դրվել համագործակցել ոչ միայն պաշտպանական արդյունաբերությունում, այլև մի շարք այլ ոլորտների արդյունաբերությունում:
Աղբյուրը նշում է, որ կողմերը համագործակցելու են մասնավորապես զինամթերքի, զենքերի պահեստամասերի, տեխնիկական սարքավորումների արտադրության, վերանորոգման, արդիականացման համատեղ ուսումնասիրությունների հարցերի շուրջ: Կողմերը համագործակցելու են նաև գիտության ասպարեզում, որն ուղղվելու է դեպի ռազմական ոլորտ:
Պաշտպանական ոլորտում համագործակցությունը սկսելու համար կստեղծվի համապատասխան հանձնաժողով, որի կազմում կլինեն երկու երկրների ներկայացուցիչները հավասար քանակով:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |