Տարածաշրջան07:58, 27 Մայիս 2017
ԵՄ-ն Թուրքիային նոր 12-ամսյա ժամանակացույց է տրամադրել

Թուրքիայի և ԵՄ-ի միջև վերջին շրջանում աճող լարվածությունը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանականերում տեղի ունեցած հանդիպումների շնորհիվ կարծես թե մեղմացավ: Նման կարծիք է տեղ գտել թուրքական «Հաբերլեր» լրատվական կայքում:
Բրյուսելից հետդարձի ճանապարհին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, պատասխանելով լրագրողների հարցերին, հայտնել է, որ ԵՄ-ն Թուրքիային նոր 12-ամսյա ժամանակացույց է տրամադրել:
Լրագրողի՝ «ԵՄ-ի և անդամ երկրների ներկայացուցիչների հետ հանդիպումներ ունեցաք: Տեսանք, որ հանդիպումը դրական մթնոլորտում անցավ: Ապագայի հարցում լիահու՞յս եք» հարցին Էրդողանը պատասխանել է.
«Բավականին շատ աշխատանքներ են տարվել: Այդ աշխատանքների վերաբերյալ 12-ամսյա ժամանակացույց ստացանք, որի հիման վրա մեր արտաքին գործերի նախարարը ԵՄ-ում մեր դեսպանատները լայնածավալ աշխատանք կծավալեն»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |