• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 19:41
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան08:13, 30 Մայիս 2017

Թեհրանը PJAK-ի հարձակման թեմայով Թուրքիայից պատասխան է սպասում

Թեհրանը PJAK-ի հարձակման թեմայով Թուրքիայից պատասխան է սպասում

Իրանը «Քուրդիստանի ազատ կյանք» (PJAK) քրդական կուսակցության ուժերի հարձակման առիթով դիվանագիտական խողովակներով մտահոգություն է հղել թուրքական կողմին:

Ըստ թուրքական «Hurriyet» թերթի կայքի՝ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Բեհրամ Քասըմին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ իրենք սպասում են թուրքական կողմի պատասխանին:

«Դիվանագիտական խողովակներով դիմել ենք թուրքական պետությանը: Սպասում ենք Անկարայի պատասխանին: Խնդիրը ուշադրության կենտրոնում ենք պահում: Մենք չենք ցանկանում, որ Թուրքիայի հետ սահմանին կրկին նմանատիպ ցավալի իրադարձություններ տեղի ունենան»:

Քասըմին հերքել է նաև այն լուրերը, թե «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» (ՔԲԿ-PKK) հենակետեր ունի Իրանի հյուսարևելյան հատվածներում՝ Թուրքիայի հարևանությամբ:

«Մեր հողերի վրա Թուրքիայի դեմ գործող որևէ ահաբեկչական կազմակերպություն չկա: Այդ լուրերը կեղծ են և Իրանի վերաբերյալ վատ ընկալում ստեղծելու նպատակ ունեն»:

Հիշեցնենք, որ մայիսի 28-ին երեկոյան Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) տարածքում  գործունեություն ծավալող «Քուրդիստանի ազատ կյանք» (PJAK) քրդական կուսակցության ուժերի և իրանցի զինվորների միջև բախում է տեղի ունեցել, ինչի հետևանքով սպանվել է երկու իրանցի զինվոր, 7 հոգի էլ վիրավորվել է: 

Բախման վայրը մոտ է եղել Թուրքիայի սահմանամերձ հարավարևելյան Հաքքարի նահանգին:

Միջադեպի վերաբերյալ խոսել էր Իրանի ոստիկանական ուժերի սահմանապահ ծառայության հրամանատար գեներալ Քասըմ Ռըզային՝ տեղի ունեցածի մեջ մեղադրելով Թուրքիային:

Ավելացնենք, որ PJAK-ը Իրանում հանդիսանում է «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK)  թևը:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}