Տարածաշրջան13:02, 31 Մայիս 2017
Դիարբեքիրի Լիջե շրջանում քուրդ գրոհայինների հետ բախման հետևանքով 3 թուրք զինվոր է սպանվել

Դիրարբեքրի Լիջե շրջանում թուրքական անվանգության ուժերի կողմից «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) զինյալների դեմ անցկացվող հատուկ գործողությունների ժամանակ բախումներ են տեղի ունեցել:
Ըստ թուրքական «Hurriyet» թերթի կայքի՝ բախումների հետևանքով սպանվել է 3 թուրք զինվորական, ևս 2-ը՝ վիրավորվել: Թուրքական պաշտոնական տվյալների համաձայն՝ քրդական կողմից սպանվել է 3 զինյալ:
Նշվում է, որ այս պահին PKK-ականների դեմ Դիարբեքիրի 6 շրջաններում 10.073 հոգանոց զորագնդի մասնակցությամբ հատուկ գործողություն է իրականացվում:
Հիշեցնենք, որ գործողությունը կազմակերպելու նպատակով երեկ՝ մայիսի 30-ին նահանգի Լիջե, Դիջլե, Հանի, և Քոջաքյոյ շրջանների 43 գյուղերում անորոշ ժամանակով պարետային ժամ է հայտարարվել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |