Տարածաշրջան12:29, 31 Մայիս 2017
Թուրքիան ԱՄՆ-ին կրկին կոչ է անում հրաժարվել Սիրիայի քրդերին զինելուց

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ԱՄՆ-ին կոչ է արել որքան հնարավոր է շուտ ետ կանգնել Սիրիայի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատներին» (YPG) զինելու գաղափարից: Թուրքական «Haber7»-ի հաղորդմամբ՝ նա այդ մասին ասել է մամուլի ասուլիսի ժամանակ:
«YPG –ի հարցում մեր դիրքորոշումը պարզ է: Վաշինգտոն կատարած այցի ժամանակ Թուրքիայի նախագահը մեր մտահոգությունները պարզորոշ ներկայացրեց: Ընդգծեցինք, որ Սիրիայի ապագայի համար որքան վտանգավոր է YPG-ին զենք տրամադրելը: Ներկայացրեցինք, թե ինչպիսի փակուղի իրավիճակ է ստեղծում, երբ մի ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարում համագործակցում ես YPG-ի նման կառույցի հետ: Եվրոպայում մի շարք երկրներն էլ այդ հարցում մտահոգություն ունեն: Եթե Սիրիայում ցանկանում են գտնել կայունություն, անհրաժեշտ է ետ կանգնել այդ սխալից »,-ասել է Չավուշօղլուն:
Վերջինս ի դեպ հաստատել է այն լուրը, որ Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում տեղի ունեցած պայթյունի ժամանակ վնաս է հասցվել տեղի Թուրքիայի դեսպանատանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |