• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
30 Սեպտեմբեր, 2025
Երեքշաբթի 01:06
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական08:12, 31 Մայիս 2017

Չավուշօղլու. «Գերմանացի պատգամավորների այցը Ինջիրլիք անհնար է»

Չավուշօղլու. «Գերմանացի պատգամավորների այցը Ինջիրլիք անհնար է»

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ գերմանացի պատգամավորների՝ Ինջիրլիք ռազմաբազա այցելելությունը  հնարավոր չէ:

Ինջիրլիքում գտնվում է Գերմանիայի 250 հոգանոց զորախումբը, որին պարբերաբար այցելում են գերմանացի պատգամավորները: Սակայն թուրք-գերմանական հարաբերությունների լարվածության պատճառով Թուրքիան հրաժարվում է Գերմանիային իր զինվորականներին տեսակցելու թույլտվություն տրամադրել:

Թուրքական «Diken» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ Չավուշօղլուն իր հայտարարությունը բացատրել է Թուրքիայի հանդեպ Գերմանիայի պահվածքով:

«Խնդիրներ կան Թուրքիայի հանդեպ Գերմանիայի պահվածքում: Նկատել ենք, որ Գերմանիան աջակցում է Թուրքիայի դեմ յուրաքանչյուր նախաձեռնություն: Նման պայմաններում հնարավոր չէ, որ Ինջիրլիքի ռազմաբազան բացենք գերմանացի խորհրդարանականների առջև»:

Չավուշօղլուն հայտնել է, որ առաջիկա երկուշաբթի նախատեսվում է Գերմանիայի արտգործնախարար Սիգմուր Գաբրիելի այցը Թուրքիա: Ըստ Թուրքիայի արտգործնախարարի՝ գերմանացի գործընկերոջ հետ կքննարկվեն երկու երկրների միջև առաջացած խնդիրները և, եթե գերմանական կողմը դրական քայլեր անի, Թուրքիան կվերանայի Ինջիրլիքի հարցում իր դիրքորոշումը:

Հիշեցնենք, որ թուրք-գերմանական հարաբերությունները լարվել էին, երբ 2016թ. հունիսի 2-ին  Բունդեսթագը ընդունել էր Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձև: Դրանից հետո Թուրքիան արգելել էր գերմանացի պաշտոնյաների այցելել Ինջիրլիք ռազմաբազա: Լարվածությունը խորացել էր 2016թ հուլիսի 15-ին ռազամական հեղաշրջման փորձից հետո Գերմանիայի դիրքորոշման պատճառով: Գերմանիան հրաժարվել էր Թուրքիային արտահանձնել քաղաքական ապաստան ստացած Թուրքիայի քաղաքացիներին:

Թուրքիայի իշխանությունները դրան պատասխանեցին կրկին Ինջիրլիք այցելությունը արգելելով: Գերմանիան իր հերթին հայտարարեց իր զինվորականներին Ինջիրլիքից դուրս բերելու և Հորդանան կամ այլ երկիր տեղափոխելու մտադրության մասին:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}