Տարածաշրջան13:11, 01 Հունիս 2017
Թուրքիայի անվտանգության խորհրդի նիստում առանցքային հարցերից մեկը կրկին եղել է գյուլենականների դեմ պայքարը

Մայիսի 31-ին Թուրքիայում Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ տեղի է ունեցել Ազգային անվտանգության խորհդի նիստ: Ըստ թուրքական «Dogan» լրատվական գործակալության՝ նիստի ավարտից հետո քննարկված հարցերի վերաբերյալ գրավոր հայտարարություն է հրապարակվել:
Հայտարարության համաձայն՝ քննարկվել է Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (ՔԲԿ-PKK), ինչպես նաև իսլամի քարոզիչ, ամերիկաբնակ միլիարդատեր Ֆեթթուլահ Գյուլենի և վերջինիս հետևորդների դեմ պայքարը:
Նշվում է, որ վերջիններիս դեմ թե՛ Թուրքիայի սահմաններում, թե՛ դրանից դուրս պայքարը վճռականորեն շարունակվելու է:
Բացի դրանից նիստում քննադատության է ենթարկվել ԱՄՆ-ի կողմից Սիրիայի քրդերին զինելու որոշումը: Նշված է եղել , որ դա հակասում է Թուրքիայի և ԱՄՆ-ի դաշնակցային հարաբերություններին:
Նիստի մասնակիցները կարևորել են Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի միջև համագործակցությունը՝ սիրիական ճգնաժամի համատեքսում: Կարևորվել է նշյալ երկրների ջանքերով Սիրիայում 3 անվտանգության գոտիների ստեղծումը, որոնք նպաստելու են Սիրիայում հրադադարի պահպանմանը:
Խոսվել է նաև Թուրքիա Եվրամիություն հարաբերությունների մասին: Նիստի մասնակիցները մասնավորապես կարևորել են Թուրքիայի քաղաքացիների համար վիզաների ազատականացման , ինչպես նաև երկրի եվրաանդամակցության հարցը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |