Տարածաշրջան12:29, 02 Հունիս 2017
Ամերիկացի պաշտոնյա. «Թուրքիայի հետ կիսվում ենք Սիրիայի քրդական ուժերին տրամադրվելիք զենքերի մանրամասներով»

ԱՄՆ-ի կողմից ղեկավարվող «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարի դաշնակցային ուժերի խոսնակ Ալբայ Ռայան Դիլլոնը մեկնաբանել է Սիրիայի քրդերին զինելու իրենց որոշումը:
Միջանկյալ նշենք, որ քրդերին զինելու որոշումը մեծապես անհանգստացրել էր պաշտոնական Անկարային, քանի որ ըստ վերջինիս՝ դա սպառնում է երկրի անվտանգությանը: Ու բացի այդ Թուրքիան Սիրիայի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատներին» (YPG) համարում է ահաբեկչական կազմակերպություն:
«Մեր կողմից մատակարարված զենքերի տեսակների հարցում` Թուրքիայի նկատմամբ թափանցիկ վերաբերմունք ունենք: Թուրքիայի հետ կկիսվենք Սիրիայի քրդական ուժերին տրամադրվելիք զենքերի մանրամասներով: Մենք հաշվետու ենք մեր կողմից տրամադրվելիք զենքերի հարցում»,-ասել է Դիլլոնը։
Թուրքական աղբյուրը նշում է, որ մայիսին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը վավերացրեց, այն որոշումը, ըստ որի ՝ ամերիկյան կողմը պետք է զենք մատակարարի Սիրիայի քրդերին՝ «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարում:
Ըստ որոշման՝ արդեն այս շաբաթվա ընթացքում զենքերի առաջին խմբաքանակը կհասցվի Սիրիայի քրդական ուժերին:
Հիշեցնենք, որ մայիսի 31-ին Թուրքիայում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ տեղի ունեցած ազգային անվտանգության խորհրդի նիստում քննադատության ենթարկվեց ամերիկյան կողմի նշյալ որոշումը: Նշվեց, որ այդ ամենը հակասում է Թուրքիա-ՆԱՏՕ դաշնակցային հարաբերություններին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |