Տարածաշրջան13:52, 02 Հունիս 2017
Էլազըղի ոստիկանության վրա հարձակման մեջ մեղադրվող անձինք են ձերբակալվել

Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Լիջե շրջանում կալանավորվել է 3 հոգի, որոնք կասկածվում են 2016թ. օգոստոսի 18-ին Թուրքիայի Էլազըղ (Խարբերդ) շրջանի ոստիկանական բաժանմունքի վրա իրականացված հարձակմանը մասնակցություն ունենալու մեջ:
Այդ մասին տեղեկացնում է թուրքական «Haberler» լրատվամիջոցը՝ հղում անելով Դիարբեքիրի նահանգապետարանի հայտարարությանը:
Միջանկյալ նշենք, որ 2016թ. օգոստոսի 18-ին քուրդ զինյալները Էլազիգի ոստիկանական բաժանմունքի դիմաց ռումբ էին պայթեցրել, որի հետևանքով սպանվել էր 5 ոստիկան, 217 հոգի էլ վիրավորվել էին:
Նշվում է, որ ընդհանուր առմամբ բերման է ենթարկվել 12 մարդ, որոնցից 9-ը՝ ցուցմունք տալուց հետո ազատ են արձակվել: Իսկ մնացած 3-ի նկատմամբ կալանավորման որոշում է կայացվել
Հիշեցնենք, որ մայիսի 30-ին առավոտյան Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Լիջե, Դիջլե, Հանի և Քոջաքյոյ շրջանների 43 գյուղերում հայտարարվել է պարետային ժամ՝ «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալների դեմ ռազմական գործողությունների շրջանակներում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |