Տարածաշրջան08:17, 05 Հունիս 2017
Բինգյոլի 30 գյուղերում հայտարարվել է պարետային ժամ

Թուրքիայում քուրդ զինյիալների դեմ նախապատրասվող ռազմական օպերացիայից առաջ Բինգյոլ (Բյուրակն) նահանգի Գենչ շրջանի 30 գյուղերում և թաղասերում հայտարարվել է պարետային ժամ: Ըստ թուրքական «Haberler» լրատվամիջոցի` այդ մասին հայտարարել է Բինգյոլի նահանգապետարանը:
«Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալների դեմ սպասվող գործողության ժամանակ նախատեսվում է վերացնել գրոհայինների մի շարք թաքստոցներ և զինապահեստներ:
Նշենք, որ պարետային ժամը այն դրությունն է, երբ տվյալ տարածքի բնակիչներն առանց հատուկ անհրաժեշտության ու համապատասխան թույլտվության փողոց դուրս գալու իրավունք չունեն:
Պարետային ժամը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև հավելյալ ծանուցում կարվի: Նշվում է նաև, որ այն հայտարարվել է՝ տեղի բնակչության անվտանգության նկատառումներից ելնելով:
Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ մայիսի 30-ին, պարետային ժամ էր հայտարարվել Դիարբեքիր նահանգի 43 գյուղերում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |