Տարածաշրջան06:48, 05 Հունիս 2017
Թուրքիան անվտանգության պատ կկառուցի նաև Իրաքի և Իրանի հետ սահմանին

Թուրքիան Սիրիայի հետ 911կմ երկայնքով սահմանին անվտանգության պատ կառուցելուց հետո, պատրաստվում է նմանատիվ պատեր կառուցել նաև Իրաքի և Իրանի հետ սահմանին: Իսկ թուրք-սիրիական սահմանի բաժանարար պատի դեռ 650 կմ հատվածն է այժմ կառուցված:
Ըստ թուրքական «Euronews» լրատվամիջոցի թուրքական ծառայության՝ այդ մասին հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գյուղական համայնքների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ:
«Մենք Սիրիայի հետ սահմանi ամբողջ երկայնքով (911կմ) պատ կկառուցենք, որպեսզի խոչընդոտենք ահաբեկիչների ելումուտը, ինչպես նաև զենքերի տեղափոխումը: Նույնը կանենք Իրաքի հետ սահմանին: Իսկ Իրանի հետ սահմանին դա կանենք միայն առանձին համապատասխան տեղերում»:
Աղբյուրը նշում է, որ նշյալ պատերի կառուցուցմամբ Թուրքիան փորձելու է կանխարգելել ինչպես «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) այնպես էլ «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության զինյալների մուտքը երկիր:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |