• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
20 Հունիս, 2026
Շաբաթ 10:41
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական13:53, 06 Հունիս 2017

Թուրքիան Սիրիայի քրդերին զինելու ԱՄՆ-ի քաղաքականությանը պատասխանեց ռուսական «S-400»-ով

Թուրքիան Սիրիայի քրդերին զինելու ԱՄՆ-ի քաղաքականությանը պատասխանեց ռուսական «S-400»-ով

Թուրքական «Yenisafak» թերթի սյունակագիր Մեհմեթ Աջեթը հոդված է հրապարակել է, որտեղ խոսում է Ռուսաստանի և Թուրքիայի միջև ռուսական «S-400» հակաօդային պաշտպանության համակարգերի գնման շուրջ շարունակվող բանակցությունների մասին: «Superhaber» լրատվամիջոցը, հղում անելով այդ հոդվածին, նշում է, որ Աջեթը նախ որոշ մանրամասներ է ներկայացնում 2016թ. Սոչիում կայացած Էրդողան-Պուտին հանդիպումից:  

Բոլորը սպասում էին, որ այդ հանդիպման գլխավոր հարցը թուրքական լոլիկների հետ կապված արգելքի հանումը կլիներ, որի նկատմամբ Ռուսաստանը դեռևս պահպանում է պատժամիջոցները: Սակայն բոլորի համար անսպասելիորեն հանդիպման ժամանակ օրակարգային թեմա դարձավ «S-400»-ի համակարգերի գնման  հարցը: Հոդվածի հեղինակը պատահական չի համարում Էրդողանի այն հայտարարությունը, որ Սոչիում Պուտինի հետ կարևոր հարցեր են քննարվելու: Ըստ հեղինակի՝ դժվար թե լոլիկների հարցը երկու նախագահների օրակարգային հարցը լիներ: Մանավանդ որ Էրդողանի հետ Ռուսաստան մեկնեցին Թուրքիայի հետախուզական ծառայության պետը, ինչպես նաև երկրի զինուժի գլխավոր շտաբի պետը:

«Մամուլի ասուլիսի առաջին 15 րոպեների ընթացքում ղեկավարները  խոսում էին միայն լոլիկների մասին: Սակայն ես ինքս ինձ հարց տվեցի, մի՞թե սրանք այն կարևոր հարցերն էին, որոնց մասին Էրդողանը նշեց հանդիպումից առաջ: Ըստ իս՝ իրականում ընդունվել էին մի շարք կարևոր որոշումներ, բայց որպեսզի այն առաջին պլան չմղվի, երկու երկրների ղեկավարներ խոսում են լոլիկների մասին »,-գրում է Ափեթը:

«Yenisafak»-ի սյունակագրի կարծիքով՝ այն, որ հիմա Թուրքիան և Ռուսաստանը բանակցում են  վերոնշյալ համակարգերի շուրջ, պատահական չէ, քանի որ հենց այս ժամանակ  ԱՄՆ-ն զինում է Սիրիայի քրդերին և դա այն դեպքում, երբ վերջններս մեծ վտանգ են ներկայացնում Թուրքիայի համար:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}