Տարածաշրջան12:49, 07 Հունիս 2017
Իրանի արտգործնախարարը մեկնում է Թուրքիա

Հունիսի 7-ին երեկոյան Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) արտգործնախարար Ջևադ Զարիֆը կմեկնի Թուրքիա: Թուրքական «Ahaber» լրատվակայքը, հղում անելով դիվանագիտական աղբյուրներին, նշում է, որ Զարիֆը կհանդիպի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ:
Կողմերը հանդիպման ժամանակ բացի Սիրիայում և Կատարում տիրող ճգնաժամային իրավիճակներից, կխոսեն նաև այսօր Իրանի մեջլիսում և Իմամ Խոմեյնիի դամբարանում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների մասին: Կքննարկվեն նաև այլ տարածաշրջանային խնդիրներ:
Թեհրանում տեղի ունեցած ահաբեկչությունը արձագանքել է նաև Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը՝ գրավոր հայտարարության տեսքով: Ըստ թուրքական «NTV» հեռուստաալիքի լրատվակայքի՝ հայտարարության մեջ արտգործնախարարությունը դատապարտել է տեղի ունեցածը և ցավակցել է Իրանի ժողովրդին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |