Տարածաշրջան12:02, 08 Հունիս 2017
Թուրք-բրիտանական «TF-X» ռազմական ինքնաթիռի վրա կտեղադրվի թուրքական արտադրության շարժիչ

Թուրք-բիտանական արտադրության «TF-X» ռազմական ինքնաթիռները, որոնց առաջին թռիչքը նախատեսվում է իրականացնել 2030թ., կհամալրվեն թուրքական արտադրության շարժիչներով: Ըստ թուրքական «Yenisafak» պարբերականի՝ այդ մասին հայտարարել է, Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը:
«TF-X» ռազմական ինքնաթիռների համատեղ արտադրությամբ զբաղվելու են բրիտանական «BAE Systems» և ռազմատիեզերական արդյունաբերությամբ զբաղվող թուրքական «TUSAŞ» ընկերությունները:
Մեծ Բրիտանիայի և Թուրքիայի կողմից հովանավորվող պայմանագրի շրջանակներում թուրք և անգլիացի ինժեներներն ինքնաթիռի դիզայնի մշակմանն ու ընդհանուր կատարելագործմանն ուղղված աշխատանքներ կկատարեն, ինչպես նաև՝ միմյանց կօգնեն տեխնոլոգիական և տեխնիկական սպասարկման ոլորտում:
Հիշեցնենք, որ կողմերի միջև ռազմարդյունաբերական համագործակցություն նախատեսող պայմանագիրը կնքվել էր Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի՝ հունվարի 28-ին Թուրքիա կատարած այցի ընթացքում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |