Տարածաշրջան07:53, 08 Հունիս 2017
Մարդինում քուրդ զինյալները ժանդարմերիայի աշխատակից են սպանել

Հունիսի 7-ին Թուրքիայի Մարդին նահանգի Դարգեչիթ շրջանում, որտեղ դեռևս պահպանվում է պարետային ժամը, բախում է տեղի ունեցել Թուրքիայի անվտանգության ուժերի և «Քուրդիստանի բանվորական կուսակցության » (ՔԲԿ-PKK) զինյալների միջև: Ըստ թուրքական
«NTV » հեռուստաալիքի լրատվական կայքի՝ բախման ժամանակ սպանվել է ժանդարմերիայի պայմանագրային ծառայող:
Թուրքական աղբյուրը հիշեցնում է, որ քուրդ զինյալների դեմ ռազմական գործողություն իրականացնելու նպատակով Մարդինի Դարգեչիթ շրջանի Քլավուզ, Քիսմեթլի և Դեղերլի թաղամասերում ավելի վաղ պարետային ժամ էր հայտարարվել:
Նույն օրը քուրդ զինյալների հետ բախումներ են գրանցվել նաև Թուրքիայի Թունջելի (Դերսիմ) նահանգի Փուլմուր շրջանմում: Վիրավորվել էն 2 պայմանագրային զինվորներ:
Հիշեցնենք, որ PKK-ն Թուրքիայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |