• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 03:52
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տնտեսական13:47, 15 Հունիս 2017

2016թ. Թուրքիայում արտաքին անմիջական ներդրումները նվազել են 31 տոկոսով

2016թ. Թուրքիայում արտաքին անմիջական ներդրումները նվազել են 31 տոկոսով

Թուրքիայում օտարերկրյա ներդրումների ծավալը նկատելիորեն նվազել է: Այս մասին տեղեկացնում է «Deusche Welle»-ի թուրքական ծառայությունը:

Այս մասին հայտնի է դարձել ՄԱԿ-ի առևտրի և զարգացման համաժողովի (UNCTAD) կողմից օրեր առաջ հրապարակված «Ներդրումների համաշխարհային զեկույցից»: Մյուս կողմից, անցյալ տարի Թուրքիային բաժին է հասել համաշխարհային մակարդակով կատարվող անմիջական ներդրումների միայն 2.3 տոկոսը՝ նախկին 1.9 տոկոսի փոխարեն: Մասնագետների պնդմամբ՝ արտաքին ներդրողները Թուրքիայից հեռանում են նույն արագությամբ, ինչ արագությամբ որ Թուրքիան է հեռանում Եվրամիության արժեքներից:

Զեկույցի համաձայն՝ 2016թ. ողջ աշխարհում արտաքին անմիջական ներդրումները նվազել են 2 տոկոսով՝ հասնելով 1 տրիլիոն 746 միլիարդ դոլարի: Միևնույն ժամանակ 14 տոկոսով նվազել է նաև զարգացող երկրներում (որոնց թվին է պատկանում նաև Թուրքիան) կատարված արտասահմանյան ներդրումների  ծավալը՝ կազմելով 646 միլիարդ դոլար: Իսկ միայն Թուրքիայում արտաքին ներդրումները 2016թ. նվազել են 31 տոկոսով՝ հասնելով 11.9 միլիարդ դոլարի: Սա 2010թ. հետո այս երկրում կատարված ներդրումների ամենացածր ցուցանիշն է:

Մասնագետների կարծիքով՝ Թուրքիայում արտաքին ներդրումների ծավալի նման անկումը պայմանավորված  է վերջին տարիների ընթացքում պարբերական դարձած ահաբեկչություններով, հուլիսի 15-ի ձախողված հեղաշրջմամբ ևև դրանից հետո հայտարարված արտակարգ դրության ռեժիմով:

 

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան և Ճապոնիան համագործակցում են երկաթուղային տեխնոլոգիաների ոլորտում
19:35, 18 սեպ
Թուրքիան և Ճապոնիան համագործակցում են երկաթուղային տեխնոլոգիաների ոլորտում

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Թուրքիան, Ալժիրը և Անգոլան կփոխանակվեն ֆինանսական հետախուզական տվյալներով
13:40, 18 սեպ
Թուրքիան, Ալժիրը և Անգոլան կփոխանակվեն ֆինանսական հետախուզական տվյալներով

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան
12:25, 18 սեպ
Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}