Տարածաշրջան09:43, 16 Հունիս 2017
Դիարբեքիրի ևս 39 գյուղում պարետային ժամ է հայտարարվել

Դիարբեքիրի Լիջե, Հազրո և Քոջաքյոյ շրջանների 39 գյուղում պարետային ժամ (փողոց դուրս գալու արգելք) է հայտարարվել:
Ըստ թուրքական «Dogruhaber.com.tr» լրատվական կայքի՝ այս մասին հայտարարություն է տարածել Դիարբեքիրի նահանգապետարանը:
Հայտարարության մեջ ասվում է, որ Թուրքիայի անվտանգության ուժերը պատրաստվում են նշյալ գյուղերի վարչական սահմանների մեջ մտնող անտառային և լեռնային տեղանքներում հատուկ գործողություն անցկացնել «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) անդամների դեմ:
Նշվում է, որ տեղեկություններ կան ՔԲԿ-ական բարձրագույն ղեկավարության՝ այդ տեղանքներում թաքնվելու մասին:
Ըստ հաղորդված պաշտոնական տեղեկատվության՝ այդ շրջաններում են տեղակայված նաև քուրդ զինյալներին պատկանող հենակետեր ու զինապահեստներ:
Նշենք, որ հունիսի 15-ին տարածված հայտարարություններով էլ պարետային ժամ էր մտցվել Դիարբեքիրի Քուլփ շրջանի 25 գյուղերում և Բիթլիսի Հիզան շրջանում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |