Տարածաշրջան12:09, 20 Հունիս 2017
Քուրդ զինյալները հարձակվել են զինվորական ավտոշարասյան վրա. թուրքական կողմն ունի կորուստներ

Հունիսի 19-ին երեկոյան «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալները հարձակվել են Թուրքիայի Հաքքարի-Չուքուրջա մայրուղով անցնող զինվորական ավտոշարասյան վրա:
Ըստ թուրքական «Sozcu» թերթի կայքի՝ նռնականետից արձակված կրակի հետևանքով սպանվել է 1 թուրք զինվորական (կոչումով՝ կապիտան), ևս 5 զինվոր վիրավորվել են:
Տարածքում քուրդ զինյալներին հայտնաբերելու և վնասազերծելու նպատակով սկսվել է լայնամասշտաբ գործողություն: Այս լուրը նաև հաստատել է Թուրքիայի զինված ուժերի (ԶՈՒ) գլխավոր շտաբը:Նշվում է, որ վերոնշյալ ավտոշարասյունը մեկնում էր Թուրքիայի Վանի նահանգ:
Թուրքական աղբյուրը տեղեկացնում է նաև, որ նույն օրը ևս մեկ բախում տեղի է ունեցել Թուրքիայի Շըրնաք նահանգի Ուլուդերե շրջանում: Բախման ընթացքում վիրավորվել է 1 թուրք պայմանագրային սերժանտ և 2 գյուղի անվտանգությունը ապահովող պահակ: Դեպքի վայր է ուղարկվել ռազմական ուղղաթիռ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |