Տարածաշրջան14:08, 21 Հունիս 2017
Թուրքական կայքերը տարածում են հայ դիվերսանտ գերեվարելու մասին Բաքվի ապատեղեկատվությունը (տեսանյութ)

Թուրքական մի շարք լրատվակայքեր (haberler, sondakika, ensonhaber, tgrthaber), հղում տալով Ադրբեջանի պաշտպանության նախարարության հրապարակած տեղեկությանը, հայտնում են, որ հունիսի 20-ի լույս 21-ի գիշերը ադրբեջանական ուժերը գերեվարել են հայ դիվերսանտի:
Ըստ նույն աղբյուրի՝ որպես հայ դիվերսանտ ներկայացվող Զավեն Հովհաննեսի Կարապետյանը խոստովանել է, որ ծննուդով Նոյեմբերյանի Դովեղ գյուղից է, դիվերսիոն գործողության ժամանակ չի կարողացել փախսուտի դիմել, փորձել է թաքնվել, բայց, ի վերջո, հայտնաբերվել է: Թուրքական նշյալ կայքերը, սակայն, չեն հրապարակել ադրբեջանական կողմից տարածած տեսանյութը:
Նշենք, որ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը արձագանքել է՝ ասելով, որ հայկական զինված ուժերում այդ անուն-ազգանունով զինծառայող չկա: Իսկ Տավուշի մարզի Դովեղ գյուղի համայնքապետ Սամվել Գորգինյանը հայտարարել է, որ այդ անուն-ազգանունով բնակիչ գյուղում չի եղել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |