Տարածաշրջան07:55, 21 Հունիս 2017
Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը» մրցակից կուսակցություն կստեծվի

Հյուսիսային Իրաքի Քրդական ինքնավար շրջանի ղեկավար Մեսութ Բարզանիի քաղաքական հայացքներին հարող կուսակցություն կստեղծվի:
Իրաքյան Քուրդիսատանում «Քուրդիստանի Դեմոկրատական Կուսակցության» անդամ Սերթաչ Բուջաքի, «Մասնակից ժողովրդավարություն կուսակցության» նախկին նախագահ Մեհմեթ Էմին Քարդեշի և «Թուրքիա-Քուրդիսատան Դեմոկրատկան կուսակցության» ներկայացուցիչների համագործակցության արդյունքում որոշում է կայացվել հիմնել «Քուրդիստանի դեմոկրատական կուսակցությունը»:
Կուսակցությունը հիմնելու որոշումը կայացվել է 9 ամիս տևած խորհրդակցությունների արդյունքում:
Թուրքական «Հաբերթուրք» կայքում տեղ գտած հրապարակման համաձայն, նորաստեղծ կուսակցությունը քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) քաղաքականությունը քննադատողների համար այլընտրանքային կուսակցություն կլինի:
Կուսակցության հիմնադրման աշխատանքները ավարտելուց հետո նոր քաղաքական ուժի հիմնադիր անդամները պլանավորում են Դիարբեքիրում հանրահավաք անցկացնել: Սպասվում է, որ կուսակցությանը կմիանան նաև «ԺԴԿ»-ականներ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |