Տարածաշրջան07:15, 21 Հունիս 2017
Էրդողանը հյուրասիրել է հեղաշրջման փորձի օրը պետական կառույցները բեռնատարներով պաշտպանած վարորդներին

Հունիսի 20-ի երեկոյան նախագահական պալատում Էրդողանը ռամազանի ավանդական հյուրասիրության՝ իֆթարի ժամանակ տարբեր մասնագիտությունների տեր քաղաքացիների շարքում հյուրընկալել է նաև նախորդ տարվա ռազմական հեղաշրջման փորձի օրը պետական կառույցները բեռնատարներով պաշտպանած վարորդներին:
Թուրքական «Anadolu» պետական լրատվական գործակալությունը լուսանկար է տարածել, որում երևում է, որ բեռնատարների վարորդները նախագահական պալատի դիմաց իրենց մեքենաները կանգնեցրել են նույն կերպ, ինչպես որ հեղաշրջման օրն էին կանգնեցրել Ստամբուլի ու Անկարայի պետական շենքերի դիմաց:
«Milliyet» թերթի կայքն էլ ուշադրություն է հրավիրել լուսանկարի վրա՝ գրելով, որ այն հիշեցնում է 1 տարի առաջ Թուրքիայում տեղի ունեցած դեպքերը:
Հիշեցնենք, որ 2016-ի հուլիսի 15-ի ուշ երեկոյան Թուրքիայում ռազմական ճանապարհով պետական հեղաշրջման փորձ է կատարվել, որը, սակայն, հուլիսի 16-ի դրությամբ արդեն լիովին ճնշվել է: Օդուժի հարվածներով սկսված հեղաշրջման փորձի հետևանքով, ըստ պաշտոնական տվյալների, եղել է 161 զոհ և 1.440 վիրավոր:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |