• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 18:22
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան07:47, 22 Հունիս 2017

Բարզանի. «Եթե Քուրդիստանի անկախության հանրաքվեն խոչընդոտեն, ապա պատերազմ կսկսվի»

Բարզանի. «Եթե Քուրդիստանի անկախության հանրաքվեն խոչընդոտեն, ապա պատերազմ կսկսվի»

Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավար շրջանի ղեկավար Մեսութ Բարզանին հայտարարել է, որ եթե որոշ ուժեր փորձեն խոչընդոտել Քուրդիստանի անկախության համար կայանալիք հանրաքվեն, ապա արյունալի պատերազմ կսկսվի:

Թուրքական «haberler.com» լրատվական կայքի՝  «France 24» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Բարզանին հայտարարել է, որ անկախության հանրաքվեն այլևս չի հետաձգվելու:

Ֆրանսիական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում վերջինս մասնավորապես ասել է. «Սա անդառնալի որոշում է: Որոշումն արդեն կայացված է: Սեպտեմբերի 25-ը հանրաքվեի օրն է լինելու»:

Հանրաքվերի վերաբերյալ Թուրքիայի և Իրանի, ինչպես նաև ԱՄՆ-ի ու Եվրամիության բացասական արձագանքների մասին հարցին ի պատասխան՝ Բարզանին ասել է, որ մտահոգությունները հնչել են ոչ թե հանրաքվեի անցկացման, այլ դրան հաջորդող շրջանում հնարավոր զարգացումների վերաբերյալ:  

Քուրդ քաղաքական գործիչը նշել է, որ տարածքային կառավարության և Իրաքի կենտրոնական կառավարության միջև առկա իրավիճակը չի կարող երկար շարունակվել. «Պետք է ամեն ինչ անենք արյունահեղությունից խուսափելու համար: Եթե պատերազմ սկսվի, այն շատ մահաբեր կլինի»:

Վերջում Բարզանին ևս մեկ անգամ զգուշացրել է, որ հանրաքվեի հետաձգման կամ այն խոչնդոտելու ցանկացած փորձ հանգեցնելու է քաոսային վիճակի ու արյունալի պատերազմի:

Հիշեցնենք, որ անկախության հանրաքվեի անցկացումը դատապարտել էր նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Նա նշել է, որ դա Թուրքիայի կողմից կդիտարկվի որպես Իրաքի տարածաքային ամբողջականության խախտում: Բացի դրանից նշել է, հաշվի առնելով տարածաշրջանի ներկայիս իրավիճակը , ոչ մեկին ձեռնտու չէ հանրաքվեի կայացումը:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}