Տարածաշրջան11:06, 22 Հունիս 2017
Չավուշօղլուն Ճապոնիային զգուշացրել է գյուլենականների վտանգի մասին
Պաշտոնական այցով Ճապոնիայում գտնվող Թուքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն գյուլենական համայնքի հետևորդների վերաբերյալ հայտարարություն է արել:
Թուրքական «Haber.sol» լրատվակայքը հղում անելով «Anadolu» լրատվական գործակալությանը, նշում է, որ Չավուշօղլուն Տոկիոյում գյուլենականների մասին խոսել է «Մերձավոր Արևելքում վերջին զարգացումները և դրանցում Թուրքիայի դերը» թեմայով իր ելույթի ընթացքում:
Ելույթի ժամանակ Չավուշօղլուն Ճապոնիայի իշխանություններին զգուշացրել է. «Գյուլենական համայնքի ներկայացուցիչները Տոկիոյում շատ ակտիվ են և մեծ սպառնալիք են ստեղծում այստեղ»:
Հիշեցնենք, որ գյուլենական համայնքը Թուրքիայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն: Իսկ վերջինիս առաջնորդ իսլամի քարոզիչ, ամերիկաբնակ միլիարդատեր Ֆեթթուլահ Գյուլենը թուրքական իշխանությունների կողմից մեղադրվում է Թուրքիայի 2016թ. ռազմական հեղաշրջման փորձը նախաձեռնելու մեջ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |