• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 18:22
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան07:42, 28 Հունիս 2017

Թուրքիան հրետանակոծել է Սիրիայի քրդական ուժերի դիրքերը

Թուրքիան հրետանակոծել է Սիրիայի քրդական ուժերի դիրքերը

Թուրքիայի զինված ուժերը (ԶՈւ) «Fırtına» տեսակի հաուբից հրանոթներից հարվածել են  Սիրիայի հյուսիսարևմտյան Աֆրին շրջանում գտնվող  Սիրիայի քրդական ուժերին:

Աֆրինն այժմ գտնվում է Սիրիայի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատների» (ԺԻՋ-YPG) վերահսկողության տակ:

Ըստ թուրքական «Haberler» լրատվամիջոցի՝ 1 ժամվա ընթացքում Թուրքիայի հաուբիցները 20 անգամ հարվածել են քրդական ուժերի ուղղությամբ:

Լրատվամիջոցը, հղում անելով «Սիրիայի Ազատ բանակ» (Սիրիայի ընդդիմադիր ուժեր) խմբավորման աղբյուրներին, նշում է նաև, որ Թուրքիան արագ տեմպերով շարունակում է զինտեխնիկա կուտակել Սիրիայի հետ սահմանին:

Թուրքական ռազմական աղբյուրներն էլ  պնդում են, որ իրենք դիմել են նման գործողությունների, երբ քրդական ուժերը Թուրքիայի սահմանի ուղղությամբ կրակ են բացել:

Աղբյուրը շեշտում  է, որ նման գործողություններով Թուրքիայի զինուժը ազդակ է տալիս Սիրիայում նոր ռազմական գործողություններ սկսելու մասին:

Թուրքիայի զինուժի գործողություններին արձագանքել է նաև քրդական ԺԻՋ-ի քաղաքական թև հանդիսացող «Ժողովրդավարական միություն կուսակցության» (ԺՄԿ-PYD) ղեկավար Սալիհ Մուսլիմը: Ըստ նրա՝ Թուրքիայի ագրեսիայից պաշտպանվելու համար անհրաժեշտ է, որ ռուսական զորքերը տեղակայվեն Աֆրինում:

«Ամեն օր Աֆրինը հրետակոծվում է: Անհրաժեշտ է, որ Ռուսաստանը այստեղ ռազմաբազա հիմնի և համագործակցի մեզ հետ»,- նկատել է Մուսլիմը:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}