Տարածաշրջան13:31, 28 Հունիս 2017
Թուրքիայի օդուժը նորից հարվածներ է հասցրել քրդերի դիրքերին

Հունիսի 28-ին Թուրքիայի օդուժը գործողություններ է իրականացնել Իրաքյան Քուրդիստանի Ավաշին-Բասյան շրջաններում տեղակայված «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դիրքերի ուղղությամբ: Ըստ թուրքական «Karar» լրատվամիջոցի՝ օպերացիայի ժամանակ սպանվել է 7 քուրդ զինյալ:
Բացի դրանից ոչնչացվել են մի շարք թաքստոցներ, զինվորական պահեստներ:
Նշվում է, որ ՔԲԿ-ականները պատրաստվում էին զինված հարձակում իրականացնել թուրք-իրաքյան սահմանի վրա գտնվող թուրքական ռազմաբազայի վրա:
Բացի դրանից հաղորդվում է, որ այսօր նմանատիպ գործողություն է իրականացվել Թուրքիայի Հաքքարի նահանգում, ինչի հետևանքով սպանվել է 7 ՔԲԿ-ական:
Թուրքական աղբյուրը հիշեցնում է, որ նախորդ օրը Թուրքիայի օդուժը գործողություն էր իրականացրել նաև Բիթլիսում, որի հետևանքով սպանվել էր 11 քուրդ գրոհային:
Ընդհանուր առմամբ 2 օրվա ընթացքում թուրքական կողմի ռազմական գործողությունների հետևանքով սպանվել է 25 քուրդ զինյալ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |