Տարածաշրջան09:35, 12 Հուլիս 2017
Սիրիայի հարցով ՄԱԿ-ի ներկայացուցիչ. քրդերին չպետք է անտեսել

Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Ստեֆան դի Միստուրան հայտարարել է, որ Սիրիայի նոր սահմանադրության մշակման աշխատանքներին պետք է մասնակցեն նաև քրդերը:
Ժնևում սկսվել է Սիրիայի խաղաղ կարգավորման բանակցությունների 7-րդ շրջանը, որն անցկացվում է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ դի Միստուրայի միջնորդությամբ:
Թուրքական «Birgün» թերթը տեղեկացմամբ՝ ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչը ռուսական «РИА» լրատվական գործակալության հետ զրույցում կարևորել է, որ Սիրիայի քրդերը նոր սահմանադրության ձևավորման հարցում չանտեսվեն:
«Քրդերի ներկայացուցիչներին պետք է թույլ տալ մասնակցել սահամադրության մշակման աշխատանքներին»,- ընդգծել է դի Միստուրան:
Նշվում է, որ ՄԱԿ-ի ներկայացուցիչները վերջին շրջանում Լոզանում հանդիպել են Սիրիայի ընդդիմության տարբեր խմբերի հետ և բանակցություններ են վարել սահամանդրության նախագծի շուրջ:
Դի Միստուրան ընդգծել է, որ պետք է ջանքեր գործադրել, որպեսզի ձեռք բերված պայմանավորվածություններ երկիրը չտանեն պառակտման:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |