Քաղաքական13:09, 13 Հուլիս 2017
Մևլութ Չավուշօղլուն դժգոհել է Կիպրոսից և սպառնացել

Թուրքիային մեծապես անհանգստացնում է, որ Կիպրոսի Հանրապետության տարածքում գտնվող բնական պաշարներից օգտվում է միայն կղզու հունական համայնքը: Ըստ թուրքական «Haberler» լրատվամիջոցի՝ թեմային անդրադարձել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն:
«Կիպրոսի Հանրապետության հատվածում գտնվող բնական պաշարներից իրավունք ունի օգտվել նաև Հյուսիսային Կիպրոսի թուրքական Հանրապետությունը (ինքնահռչակ հանրապետություն -խմբ): Հույները շարունակում են այդ հարցում միակողմանի գործողություն ծավալել: Այդ գործողություններին մենք իհարկե անտարբեր չենք մնա: Հույների քայլերի դեմ համապատասխան քայլեր կձեռնարկենք»,- նշել է Թուրքիայի արտգործնախարարը:
Միջանկյալ նշենք, որ միջազգային հանրությունը համարում է, որ ՀԿԹՀ-ն Կիպրոսի Հանրապետության օկուպացված տարածքն է։
Չավուշօղլուն հիշեցրել է նաև, որ մի քանի օր առաջ Շվեցարիայում կիպրական հիմնախնդրի լուծման նպատակով կազմակերխված ժողովը հաջողությամբ չի պսակվել:
Հիշեցնենք, որ թուրքական զորքերը Կիպրոսի հյուսիսում բնակվող թուրքերին պաշտպանելու պատրվակով 1974-ին ներխուժել են կղզի և օկուպացրել վերջինիս տարածքի գրեթե 40 տոկոսը: Այնտեղ ստեղծել են Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն, որը մինչ օրս ճանաչել են միայն Թուրքիան Նախիջևանի Ինքնավար Հանրապետութունը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |