• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 18:22
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան08:56, 14 Հուլիս 2017

Ռուսական կողմը դատապարտել է թուրքական թերթի՝ Բասաևին գովաբանող հոդվածը

Ռուսական կողմը դատապարտել է թուրքական թերթի՝ Բասաևին գովաբանող հոդվածը

Թուրքիայում Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) դեսպանությունն արձագանքել է թուրքական «Yeniakit» թերթի կայքում չեչեն ահաբեկիչ, վարձկան Շամիլ Բասաևի մասին հրապարակմանը, որտեղ վեջինս ներկայացվել է որպես դրական կերպար:

«Մտահոգված ենք հերթական հակառուսական հոդվածներից մեկի կապակցությամբ, որը բնավ չի համապատասխանում ռուս-թուրքական  հարաբերությունների բարձր մակարդակին»,- ըստ «Haberrus» լրատվամիջոցի թուրքական ծառայության՝ ասել է Թուրքիայում Ռուսաստանի դեսպանության մամուլի խոսնակ Ալեքսանդր Լեշուկովը:

Նա նշել է, որ ռուսական կողմի համար անընդունելի է ցանկացած ահաբեկչի, կամ ահաբեկչական կազմակերպության  գովքը:

Վերոնշյալ հոդվածը հրապարակվել է նման վերնագրով «Հարգել են ռուսների ահուսարսափ Շամիլ Բասաևի հիշատակը»:

Ի դեպ նշենք, որ Բասաևը Թուրքիայում բավականին հայտնի մարդ  է և ընկալվում է իբրև դրական կերպար: Նույնիսկ Թուրքիայի Մերսին նահանգի Թարսուս շրջանում նրա անունով փողոց կա:

Հիշեցնենք, որ Շամիլ Բասաևն ադրբեջանական իշխանությունների կողմից հրավիրվել էր Ադրբեջան՝ մասնակցելու հայերի դեմ պատերազմին Արցախում։ Հետագայում Բասաևը խոստովանել էր, որ Արցախում կռվելն անիմաստ էր, քանի որ հայերին հաղթելը գրեթե անհնար է։ 2000 թվականին Բասաևը ANS ադրբեջանական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել էր. «Մենք եկանք Ղարաբաղ կռվելու ոչ թե ավարի, այլ Ջիհադի գաղափարի համար: Սակայն, տեղ հասնելով և իրավիճակը տեսնելով, հասկացանք, որ այնտեղ չկա Ջիհադի և ոչ մի նշան»:

Հավելենք, որ 2006 թվականի հուլիսի 10-ին Բասայեևը սպանվել էր պայթյունի հետևանքով։ Դեռևս հակասությունուններ կան այն փաստի շուրջ, թե ով է պատասխանատու նրա մահվան համար։ Ռուսաստանի իշխանությունները պնդում են, որ նա սպանվել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության կողմից, իսկ չեչեն անջատողականները պնդում են, որ նրա մահը պարզապես պատահական պայթյունի արդյունք է եղել։

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}