Տարածաշրջան13:01, 18 Հուլիս 2017
Գերմանիան կաջակցի Դենիզ Յուջելի հարցով ՄԻԵԴ ներկայացրած դիմումին

Գերմանիայի իշխանությունները աջակցելու են Թուրքիայում կալանավորված «Die Welt» պարբերականի լրագրող Դենիզ Յուջելի փաստաբանի կողմից ՄԻԵԴ ներկայացրած բողոք-դիմումին: Ըստ թուրքական «Gercekgundem» լրատվակայքի՝ այդ մասին հայտնել է Գերմանիայի արտգործնախարարությունը:
ՄԻԵԴ ներկայացրած դիմումի մեջ, մասնավորապես, նշված է եղել, որ լրագրողի կալանավորմամբ խախտվել է վերջինիս անձնական և խոսքի ազատության իրավունքները:
Դրանով Գերմանիան Թուրքիայի դեմ ՄԻԵԴ ներկայացրած գործի առնչությամբ կհանդիսանա որպես երրորդ կողմ:
Թեմայի հետ կապված «Die Welt» -ի հետ է զրուցել Գերմանիայի կառավարության խորհրդական Փիթեր Ալտմայերը: Վերջինիս խոսքերով՝ Յուջելը Թուրքիայում արդեն 155 օր է ինչ կալանավորված է և մինչև հիմա նրա նկատմամբ մեղադրական չի ներկայացվել: Նա շեշտել է, որ այդ փաստը հակասում է իրավական երկրի սզբունքերին: Ըստ նրա՝ անընդունելի և անօրինական է, որ Յուջելը կասկածյալի կարգավիճակով չի կարողանում օգտվել իր իրավունքներից:
Հիշեցնենք, որ Յուջելը կալանավորվել էր «ահաբեկչական կազմակերպության օգտին քարոզչություն անելու» մեղադրանքով: Ըստ Թուրքիայի դախազության՝ Յուջելը լրագրության քողի տակ Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) ղեկավարներից Ջեմիլ Բայըքի հետ ռեպորտաժ էր պատրաստել, որով և փորձել էր օրինականացնել PKK-ի գործունեությունը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |