• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
29 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 23:49
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական08:28, 03 Օգոստոս 2017

Նոր նշանակումներ Թուրքիայի ԶՈՒ ղեկավարույթյունում

Նոր նշանակումներ Թուրքիայի ԶՈՒ ղեկավարույթյունում

Անկարայի Չանքայա պալատում օգոստոսի 2-ին կայացել է երկրի Բարձրագույն զինվորական խորհրդի (YAŞ) նիստը, որը նախագահել է վարչապետ Բինալի Յըլդըրըմը: Ըստ թուրքական «Haberler» լրատվական կայքի՝ 4 ժամ տևած նիստի ընթացքում նոր նշանակումներ են արվել Թուրքիայի ցամաքային, ռազմածովային և օդային ուժերում:

Իսկ Թուրքիայի զինված ուժերի (ԶՈՒ) գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Հուլուսի Աքարի պաշտոնավարման ժամկետը երկարացվել է մինչև 2019թ.:

Փոփոխությունների համաձայն՝ Թուրքիայի ցամաքային ուժերի հրամանատարի պաշտոնում բանակի գեներալ Զեքի Չոլաքին կփոխարինի գեներալ Յաշար Գյուլերը, ով նախկինում զբաղեցնում էր ժանդարմերիայի գլխավոր հրամանատարի պաշտոնը: 

Օդային ուժերի նախկին հրամանատար Աբիդին Ունալի պաշտոնը զբաղեցրնելու է բանակի գեներալ Հասան Քյուչյուքաքյուզը, ով նախկինում գլխավորում էր Թուրքիայի Էսքիշեհիր նահանգի հակաօդային պաշտպանության զորքերը:

Ամենաանակնկալ փոփոխությունը տեղի է ունեցել երկրի ռազմածովային ուժերի հրամանատարությունում: Ռազմածովային ուժերի հրամանատար է նշանակվել  բանակի ծովակալ Ադնան Օզբալը: Այն դեպքում, երբ բոլորը սպասում էին, որ այդ պաշտոնին պետք է նշանակվեր Վեյսել Քյոսելին, ով Թուրքիայի ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ պատանդ էր վերցվել:  Վերջինս  զբաղեցնում է երկրի նավատորմի հրամանատարի պաշտոնը:

Նախկինում ռազմածովային ուժերի հրամանատարն էր բանակի ծովակալ Բյուլենթ Բոսթանօղլուն:

Նշենք, որ այս տարվա երկրի Բարձրագույն զինվորական խորհրդի (YAŞ) նիստը կայացել է նոր ձևաչափով: Խորհրդում մեծամասնություն են կազմում քաղաքացիական պաշտոնյաները:

Բարձրագույն զինվորական խորհուրդը զրկվել է զինվորական մեծամասնությունից: Այսուհետ խորհրդի անդամների մեջ մեծամասնություն են կազմում քաղաքացիականները՝ կառավարության անդամների մի մասը: Զինվորական անդամներ մնացել են միայն ԶՈւ ԳՇ պետը, ցամաքային, ռազմածովային, ռազմաօդային ուժերի հրամանատարները:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}