• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 03:52
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տնտեսական08:04, 05 Օգոստոս 2017

Թուրքիան 6-րդ տեղն է զբաղեցրել «թշվառության ինդեքսում»

Թուրքիան 6-րդ տեղն է  զբաղեցրել «թշվառության ինդեքսում»

Անկախ սեզոնային գործոնների ազդեցությունից գործազրկության և սպառողական գների ինֆլյացիայի առումով Թուրքիան աշխարհում 6-րդ տեղն է զբաղեցրել: Թուրքական ընդդիմադիր «T24» կայքի համաձայն՝  նշյալ ցանկը ներկայացվել է  ամերիկյան «Bloomberg» մեդիա ընկերության կողմից: Աշխարհի 65 երկրներում անցկացված ուսումնասիրությունների հիման վրա կազմված և տնտեսագետների շրջանում հաճախ «թշվառության ինդեքս» կոչվող այս ցանկում Թուրքիան վաստակել է 21.1 միավոր:

Ցանկի առաջին հորիզոնականը 748 միավորով զբաղեցրել է Վենեսուելան, երկրորդը՝ Հարավային Աֆրիկան (32.8 միավոր), երրորդը՝ Արգենտինան (31.1  միավոր):

Չորրորդ և հինգերորդ տեղերում Ուկրաինան և Հունաստանն են՝ համապատասխանաբար 26.1 և 22.7 միավորով:

2017թ. հունվարին Թուրքիայում գործազրկության մակարդակը հասել էր 13 տոկոսի, ապրիլին այն նահանջել է մինչև 10.5 տոկոս: Այսպիսով, եղանակային ազդեցությունից զերծ գործազրկությունը այս երկրում, ըստ «թշվառության ինդեքստի», գնահատվել է 11.3 տոկոս:

Թուրքիայի վիճակագրական ընկերության կողմից նախօրեին հրապարակված տեղեկությունների համաձայն՝ 2017թ. հուլիսին սպառողական գների ինֆլյացիան նվազել է մինչև 9.8 տոկոս: Վերջին ամիսների ընթացքում սա առաջին անգամն է, որ այս ցուցանիշը երկնիշ թվով չի արտահայտվել:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան և Ճապոնիան համագործակցում են երկաթուղային տեխնոլոգիաների ոլորտում
19:35, 18 սեպ
Թուրքիան և Ճապոնիան համագործակցում են երկաթուղային տեխնոլոգիաների ոլորտում

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Թուրքիան, Ալժիրը և Անգոլան կփոխանակվեն ֆինանսական հետախուզական տվյալներով
13:40, 18 սեպ
Թուրքիան, Ալժիրը և Անգոլան կփոխանակվեն ֆինանսական հետախուզական տվյալներով

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան
12:25, 18 սեպ
Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}