07:35, 09 Օգոստոս 2017
Թուրք-քրդական բախում Մարդինում

Թուրքիայի քրդաբնակ Մարդին նահանգի Նուսայբին շրջանում «Քուրդստանի բանվորական» կուսակցության (ՔԲԿ-PKK) գրոհայինների իրականացված հարձակման հետևանքով վիրավորվել է 1 թուրք ժանդարմերիայի ծառայող:
Ըստ «Turkiyegazetesi» թերթի կայքի՝ քուրդ գրոհայինները զինված են եղել երկարափող զենքերով: Թուրքիայի անվտանգության ուժերը դիմել են պատասխան գործողությունների, որից հետո PKK-ականները նահանջել են դեպի մոտակա լեռներ:
Աղբյուրը տեղեկացնում է, որ քուրդ զինյալներին հայտնաբերելու նպատակով թուրքական կողմը լայնամասշտաբ գործողություններ է սկսել տարածքում:
Նշենք, որ PKK-ն Թուրքիայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն: Վերջինիս դեմ ռազմական գործողությունները ընթանում են թե Թուրքիայի ներսում, թե նրա սահմաններից դուրս:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |