Տնտեսական13:12, 14 Օգոստոս 2017
«ЛУКОЙЛ»-ը մոտակա տարիներին չի մեծացնի իր գործունեությունը Թուրքիայում

Ռուսական «ЛУКОЙЛ» նավթային և էներգետիկ ընկերության մատակարարման ու վաճառքի պատասխանատու Վադիմ Վորոբյովը հայտարարել է, որ իրենց ընկերությունը հետաքրքրված է Թուրքիայի էներգետիկ և նավթային պաշարներով, սակայն մոտակա ժամանակներս խոշոր ծրագրեր չեն իրականացվի:
Ըստ թուրքական «Ahaber» լրատվամիջոցի՝ նրա խոսքերով, Թուրքիայի էներգետիկ պաշարները «ЛУКОЙЛ»-ի համար ունեն ռազմավարական նշանակություն:
Վորոբյովը նշել է, որ 2000թ-ից մինչև 2010թ. ընկած ժամանակահատվածում թուրքական շուկայում աշխատելը ավելի ձեռնտու էր, քան Եվրոպական շուկայում: Բայց հետո ընկերության օգուտների ծավալները Թուրքիայում նվազեցին, ինչը բացասական ազդեցություն ունեցավ իրենց վրա: Դա պայմանավորված էր առաջին հերթին ֆինանսական ճգնաժամով:
«Կարծում եմ ճգնաժամի պատճառով առաջիկա 3-4 տարիներին չենք մեծացնի մեր գործունեությունը Թուրքիայում: Բայց մանրածախ վաճառքի հարցում պատրաստ ենք համագործակցել Թուրքիայում գործող ընկերությունների հետ: Թուրքիայի նավթային պաշարների շուկան մեզ համար ռազմակավարական կարևորություն ունի: Ընկերությունը թուրքական շուկայում ունեցած իր չափաբաժինն ավելացնելու համար շարունակաբար տարբերակներ է ուսումնասիրում»,- նշել է Վորոբյովը:
Վերջինս նաև նշել է, որ թուրքական շուկայում գործող ընկերությունների հետ համագործակցլեու հարցը քննարկվել է Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) հետ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |