Տարածաշրջան07:10, 14 Օգոստոս 2017
Իրանի բանակի գլխավոր շտաբի պետը մեկնում է Թուրքիա
Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) զինված ուժերի (ԶՈՒ) գլխավոր շտաբի պետ, գեներալ Մուհամադ Բաքըրին օգոստոսի 15-ին եռօրյա այցով կմեկնի Թուրքիա:
Թուրքական «Hurriyet» պարբերականը, հղում անելով Իրանի պետական «IRNA» լրատվական գործակալությանը, նշում է, որ Բաքիրին Թուրքիայում կհանդիպի մի շարք թուրք բարձրաստիճան զինվորականների և պաշտոնյաների հետ: Կքննարկվեն թուրք-իրանական հարաբերությունների առանցքային հարցերը, այդ թվում ահաբեկչության դեմ պայքարին և սահմանային անվտանգությանն առնչվող խնդիրներ:
Թուրքական «Mynet» լրատվակայքը տեղեկացնում է, որ իրանցի պաշտոնյան Թուրքիա է մեկնում թուրք պաշտոնակցի՝ գեներալ Հուլուսի Աքարի հրավերով:
Հիշեցնենք, որ Բաքըրին ավելի վաղ հայտարարել էր, որ պաշտոնական Թեհրանը դեմ է, որ Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավար շրջանը առանձնանա Իրաքից:
Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավար շրջանում սեպտեմբերի 25-ին պատրաստվում են անկախության հանրաքվեի անցկացնել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |