Տնտեսական11:59, 15 Օգոստոս 2017
Թուրքիայի և Կատարի միջև ստորագրվել է 15 համագործակցության պայմանագիր
Թուրքիայի և Կատարի գործարարների միջև սննդի, դեղամիջոցների, շինարարության, տրանսպորտի, պլաստիկ իրերի արտադրության և մի շարք այլ ոլորտներում ստորագրվել է համագործակցության 15 պայմանագիր:
Ըստ թուրքական «Haberantalya »լրատվակայքի՝ պայմանագրերը ստորագրվել են այն ժամանակ, երբ օգոստոսի սկզբին Թուրքիայում էր գտնվում Կատարի առևտրի պալատի գլխավոր տնօրեն Սալիհ բին Համադը Էշ Շարքըն:
Աղբյուրը նշում է, որ 2017թ. առաջին կիսամյակում երկու երկրների միջև առևտրի ծավալները հասել են 600մլն դոլարի: Անցած ամիս Թուրքիայից Կատար իրականացվող արտահանման ծավալները աճել են 51 տոկոսով և կազմել են 53.5մլն դոլար:
Պաշտոնական տվյալների համաձայն՝ կատարցի գործարարները Թուրքիայում իրականացրել են 20մլրդ դոլարի ներդրում, իսկ թուրք գործարարները Կատարում՝ 11մլրդ 600մլն դոլարի ներդրում:
Կատարի մայրաքաղաք Դոհայում այժմ գործունեություն է ծավալում ավելի քան 150 թուրքական ընկերություն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։
Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։
Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |