Քաղաքական09:11, 16 Օգոստոս 2017
Բրիտանացի նախարար. Թուրքիան Մեծ Բրիտանիայի համար անփոխարինելի գործընկեր է
Մեծ Բրիտանիայի եվրահարցերով պետնախարար Ալան Դունկանը օգոստոսի 15-ից 17-ն ընկած ժամանակահատվածում կլինի Թուրքիայում: Ըստ թուրքական «Ensonhaber» լրատվակայքի՝ նման տեղեկություն է հրապարակել Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը:
Այցից առաջ Դունկանը լրատվամիջոցների հետ զրույցում խոսել է թուրք-բրիտանական հարաբերությունների մասին: Նրա բնորոշմամբ՝ Թուրքիան Մեծ Բրիտանիայի համար անփոխարինելի գործընկեր է:
Անդրադառնալով 2016-ի ամռանը Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձին՝ Դունկանը նշել է, որ խստորեն դատապարտում է այդ գործողությունները:
«Թուրքիան արդեն պետք է ցույց տա աշխարհին և իր քաղաքացիներին, որ ամեն ինչ կարգավորվել է: Բրիտանիան, որպես բարեկամական երկիր, պատրաստ է աջակցություն ցուցաբերել Թուրքիայի ջանքերին՝ միտված ժողովրդավարության պահպանությանը»:
Բրիտանաից նախարարը նաև շեշտել է, որ Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի համագործակցությունն անվտանգության, առևտրի և գիտատեխնիկայի ոլորտներում մեծապես օգտակար երկու երկրների համար:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |