• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 03:26
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Մշակութային12:03, 17 Օգոստոս 2017

Թուրքիայի Քոնյա նահանգի Աքշեհիր շրջանի հայկական եկեղեցին կվերանորոգվի

Թուրքիայի Քոնյա նահանգի Աքշեհիր շրջանի հայկական եկեղեցին կվերանորոգվի

Թուրքիայի Քոնյա նահանգի Աքշեհիր շրջանում գտնվող հայկական եկեղեցին կվերանորոգվի:  Թուրքիայում լույս տեսնող հայկական «Ակոս» թերթի կայքի տեղեկացմամբ՝ Հոջա Նասրեդդինի «Համաշխարհային հումորի գյուղ» նախագծի շրջանակներում վերանորոգվելուց հետո եկեղեցին կվերածվի մշակութային կենտրոնի: Իսկ եկեղեցու հարևանությամբ գտնվող քահանայատունը կծառայի որպես փոքրիկ հյուրատուն:

Նախագիծն իրականացվում է Աքշեհիրի քաղաքապետարանի և Թուրքիայի զարգացման նախարարության համագործակցությամբ: Աքշեհիրի քաղաքապետ Սալիհ Աքքայայի խոսքով՝ նախատեսվում է նաև տարածքում գտնվող հայկական բաղնիքի վերանորոգումը, որը, սակայն, կավարտվի առաջիկա տարիների ընթացքում:

«Համաշխարհային հումորի գյուղ» նախագծի համար շուրջ 5 մլն թուրքական լիրա արժողությամբ բյուջե է նախատեսվել, որից 1.72 մլն-ը կօգտագործվի 2017թ. ընթացքում:

Հավելենք, որ համաձայն Ռայմոնդ Գևորգյանի «Հայերը Օսմանյան կայսրությունում՝ 1915թ.-ից առաջ» գրքի՝ Քոնյա նահանգի Աքշեհիր շրջանում Հայոց ցեղասպանությունից առաջ 4.950 հայ էր բնակվում: Հայերն այստեղ 4 դպրոց և մեկ եկեղեցի ունեին՝ Սուրբ Երրորդությունը: Դպրոցներից Սուրբ Ստեփանոսը տարածաշրջանում հատկապես հայտնի էր կրթության բարձր մակարդակով: Շրջանում բնակվող հայերը հատկապես զարգացրել էին գորգագործությունը, կաշեգործությունը, երկաթագործությունը:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքական բլոգը ներկայացրել է 20 հետաքրքիր փաստ Հայաստանի մասին
17:27, 10 սեպ
Թուրքական բլոգը ներկայացրել է 20 հետաքրքիր փաստ Հայաստանի մասին

Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։

Թուրք դաշնակահարուհին կատարել է Առնո Բաբաջանյանի «Էլեգիա» ստեղծագործությունը (Տեսանյութ)
15:26, 05 սեպ
Թուրք դաշնակահարուհին կատարել է Առնո Բաբաջանյանի «Էլեգիա» ստեղծագործությունը (Տեսանյութ)

Ստեղծագործության տեսահոլովակը նկարահանվել է Ստամբուլի Բեշիքթաշի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում:

Սեպտեմբերի 7-ին Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ կմատուցվի
11:08, 02 սեպ
Սեպտեմբերի 7-ին Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ կմատուցվի

Պատարագի մատուցման նախապատրաստական ​​աշխատանքներն ընթացքի մեջ են։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}