• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 17:14
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան07:29, 17 Օգոստոս 2017

Վերջին 17 տարում Թուրքիայում գրանցվել է 164.307 ստորգետնյա ցնցում

Վերջին 17 տարում Թուրքիայում գրանցվել է 164.307 ստորգետնյա ցնցում

Թուրքիայում 114 տարվա ընթացքում 6 և ավելի մագնիտուդ ուժգնությամբ 66 երկրաշարժ է գրանցվել, որոնք մարդկային և նյութական մեծ կորուստների պատճառ են դարձել: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Birgün» թերթի կայքը՝ ներկայացնելով Թուրքիյում տեղի ունեցող երկրաշարժերի վիճակագրությունը:

Այսպես, միայն վերջին 17 տարում երկրի տարածքում գրանցվել է  164.307 ստորգետնյա ցնցում: Բոսֆորի համալսարանի երկրաշարժերի ուսումնասիրության ինստիտուտի՝ երկրաշարժերի և ցունամիների մոնիտորինգի և գնահատման տարածաշրջանային կենտրոնի տվյալների համաձայն՝ 1900 թ. հետո ողջ աշխարհում գրանցված ամենաուժգին երկրաշարժը 1960թ. մայիսի 22-ին Չիլիում տեղի ունեցած 9.5  մագնիտուդ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումներն էին:

Թուրքիայում և շրջակա տարածաշրջանում 1903թ. մինչ օրս 6 և ավելի մագնիտուդ հզորությամբ 66, իսկ 7 և ավելի մագնիտուդ հզորությամբ 15 երկրաշարժ է գրանցվել:  Վերջին 114 տարիների ընթացքում գրանցված ամենահզոր երկրաշարժը Երզնկայում (Erzincan) 1939թ. դեկտեմբերի 27-ին տեղի ունեցած 7.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժն էր, իսկ հզորությամբ երկրորդը 1999 թ. օգոստոսի 17-ին Գյուլջյուքում գրանցված 7.8 մագնիտուդ երկրաշարժն էր:

Թուրքիայում և հարակից տարածաշրջանում 2000թ. տեղի է ունեցել  3.032, 2001թ.՝ 2.563, 2002թ.՝ 3.268, 2003թ.՝ 3.925, 2004թ.՝ 5.331, 2005թ.՝  7.595, 2006թ.՝ 4.656, 2007թ.՝ 5.834, 2008թ.՝ 8.139, 2009թ.՝ 8.783, 2010թ.՝ 11.332, 2011թ.՝ 18.040, 2012թ.՝ 20.608, 2013թ.՝ 16.317, 2014թ.՝ 14.830, 2015թ.՝ 15.407 և 2016թ.՝ 13.296 երկրաշարժ: 2017թ. հունվարին գրանցվել է 1.0 - 5.3 մագնիտուդ հզորությամբ 1.351 ստորգետնյա ցնցում:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}