Քաղաքական13:57, 17 Օգոստոս 2017
Հրաժարական է տվել Թուրքիայի ռազմական նավատորմի հրամանատարը

Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է Թուրքիայի համար օրակարգային մի շարք հարցերի մասին: Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի՝ Քալընը տեղեկացրել է, որ օգոստոսի 17-ին իր ցանկությամբ հրաժարականի դիմում է ներկայացրել Թուրքիայի ռազմական նավատորմի հրամանատար Վեյսել Քյոսելեն: Այս տեղեկությունը նաև հաստատել է Թուրքիայի զինուժի գլխավոր շտաբը:
Բացի դրանից նա անդրադարձել է Անգելա Մերկելի այն հայտարարությանը, որ Գերմանիան դեմ է հանդես գալիս Եվրամիության և Թուրքիայի միջև մաքսային միության վերաբերյալ պայմանագրի ընդլայնմանը: Վերոնշյալ հայտարարությունը Քալընը որակել է որպես «պոպուլիստական»: Այդ ամենը կապել է Գերմանիայում կայանալիք ընտրությունների հետ, որպես նախընտրական քարոզչական արշավի մի մաս: Նա զգուշացրել է, որ եթե պայմանագիրը չեղարկվի, դրանից կտուժեն նաև եվրոպական երկրները:
Խոսնակը հայտնել է, որ օգոստոսի 21-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնելու է Հորդանան, որտեղ տեղի բարձրաստիճան պաշտոնյաների հետ քննարկելու է սիրական ճգնաժամը, ինչպես նաև Իրաքի և Պաղեստինի հարցերը:
Թուրքիայի նախագահի խոսնակը նորից անդրադարձել է այն բանին, որ Էրդողանի թվիթերյան էջից «հանրապետություն» բառը հեռացվել է: Նշել է, որ «Թուրքիայի նախագահ» արտահայտությունը նոր չէ. այն օգտագործվել է Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի, ինչպես նաև երկրորդ նախագահ Իսմեթ Ինոնյուի կողմից:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |