Քաղաքական10:46, 18 Օգոստոս 2017
Գերմանիայի արտգործնախարարը Էրդողանի մասին. «Երբեմն նրա վրա շատ ուշադրություն չդարձնելը ավելի լավ է»

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելը հայտարարել է, որ «Die Welt» թերթի թղթակից Դենիզ Յուջելը Թուրքիայում պահվում է որպես «պատանդ»:
Ըստ թուրքական «Evrensel.net» լրատվակայքի՝ գերմանացի պաշտոնյան ասել է, որ Յուջելի ազատ արձակումը դժվարին գործընթաց է, քանի, որ Գերմանիան այդ առումով իր ձեռքում ունի սոսկ քաղաքական և տնտեսական լծակներ:
Անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի՝ Գերմանիայի հասցեին արած կոշտ հայտարարություններին՝ արտգործնախարարը մասնավորապես ասել է.
«Երկար ժամանակ փորձում ենք Էրդողանի հանդեպ ցուցաբերել տրամաբանական դիրքորոշում: Բայց փաստորեն երբեմն ավելի լավ է նրա վրա շատ ուշադրություն չդարձնել»:
Հիշեցնենք, որ Յուջելը կալանավորվել էր «ահաբեկչական կազմակերպության օգտին քարոզչություն անելու» մեղադրանքով: Ըստ Թուրքիայի դախազության՝ Յուջելը լրագրության քողի տակ Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) ղեկավարներից Ջեմիլ Բայըքի հետ ռեպորտաժ էր պատրաստել, որով և փորձել էր օրինականացնել PKK-ի գործունեությունը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |