Տարածաշրջան06:51, 18 Օգոստոս 2017
Բուլղարիան ուժեղացնում է անվտանգության միջացառումները Թուրքիայի հետ սահմանին

Բուլղարիայի իշխանությունները Թուրքիայից անօրինական ճանապարհով սահմանային ներթափանցման դեպքերը կանխելու նպատակով ուժեղացնում է անվտանգության միջացառումները թուրք-բուլղարական պետական սահմանին:
Ըստ թուրքական «Hürriyet»-ի՝ թեմայի վերաբերյալ գերմանական «Die Welt» պարբերականի հետ զրույցել է Բուլղարիայի պաշտպանության նախարար և երկրի փոխվարչապետ Կրասիմիր Կարակաչանովը: Նա տեղեկացրել է, որ այսուհետև թուրք-բուլղարական սահմանն ավելի շատ զինվորներ կհսկեն և սահմանը Բուլղարիայի կողմից կբաժանվի 5 գոտիների: Այդ գոտիներից յուրաքանչյուրը կհսկվի մեկ ստորաբաժանման կողմից: Թուրք-բուլղարական սահմանի վերհսկողության մեջ կներգրավվեն հատուկ պատրաստություն անցած շուրջ 600 բուլղարացի զինվորներ: Նախարարը հայտնել է նաև, որ բացի զինվորներից սահմանը սրանից հետո կհսկվեն անօդաչու թռչող սարքերի և տեսախցիկների կողմից:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |