Տարածաշրջան08:42, 18 Օգոստոս 2017
Թուրքիայի ընդդիմության առաջնորդի որդին մեկնելու է պարտադիր զինվորական ծառայության

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի որդին՝ Քերեմ Քըլըչդարօղլուն պատրաստվում է մեկնել պարտադիր զինվորական ծառայության:
Ըստ թուրքական «T24.com.tr» լրատվական կայքի՝ Քըլըչդարօղլուի որդին գերադասել է պարտադիր զինծառայությունը, թեև եղել է հնարավորություն գումար վճարելու դիմաց կամ ազատվել զինծառայությունից, կամ ավելի կարճ ժամանակով զորակոչվել բանակ:
Աղբյուրը հաղորդում է, որ արդեն հայտնի է դարձել, թե Թուրքիայի որ նահանգում է ծառայության անցնելու Քերեմ Քըլըչդարօղլուն:
Նշենք, որ 34-ամյա կրտսեր Քըլըչդարօղլուն դասավանդում է Թուրքիայի համալսարաններից մեկում:
Նշենք, որ Թուրքիայում պարտադիր ծառայության ժամկետը 12 ամիս է: Բայց սահմանված վճարի դեպքում ծառայության ավելի կարճ ժամկետ է կիրառվում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |