• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 03:26
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Մշակութային05:58, 18 Օգոստոս 2017

Թուրքական հեռուստաալիքով ցուցադրված Սարիկ Անդրեասյանի ֆիլմը երկրում բողոքի ալիք է բարձրացրել

Թուրքական հեռուստաալիքով ցուցադրված Սարիկ Անդրեասյանի ֆիլմը երկրում բողոքի ալիք է բարձրացրել

Նախօրեին թուրքական «KanalD»  հեռուստաալիքով ցուցադրվել է ռուսական արտադրության «Պահապանները» ֆանտաստիկ ժանրի ֆիլմը, որը թուրք հանդիսատեսի մոտ  բողոքի ալիք է բարձրացրել:

Բանն այն է, որ ֆիլմում Արարատ լեռն ու Վանա լիճը ներկայացվել են որպես Հայաստանի մի մասը: Ֆիլմում դերասանների միջև տեղի ունեցած երկխոսության ժամանակ օգտագործվում է «Հայաստանում՝ Արարատ լեռան մերձակայքում» արտահայտությունը:

 Ֆիլմի ցուցադրման կապակցությամբ քննադատական հրապարակում է տեղ գտել թուրքական «Aydındlık» թերթում, որտեղ ասվում է թե իբր «KanalD»-ն միլիոնավոր մարդկանց ստիպում է թուրքերեն դուբլյաժով դիտել արտասահմանյան մի ֆիլմ, որը չի ճանաչում «Թուրքիայի տարածքային ամբողջությունը»: Հրապարակումը կրում է «Արարատը Հայաստանին տվեցին» վերնագիրը:

Նշենք, որ «Պահապանները» ֆանտաստիկ մարտաֆիլմի ռեժիսորը ռուսաստանաբնակ հայ ռեժիսոր Սարիկ Անդրեասյանն:

Ֆիլմում հանդես են գալիս դերասաններ Անտոն Պամպուշնին, Սանժար Մադին, Սեբաստիան Սիսակ, Ալինան Լանինան, Ստանիսլավ Շիրինը և այլք:

ֆիլմը պատմում է Սովետական շրջանում ապրող սուպեր հերոսների մասին, որոնք ամերիկյան The Avengers-ի կրկնօրինակներն են։ Նրանք ապրում են սառը պատերազմի տարիներին ու երկար ժամանակ թաքցնում են իրենց ունակությունները։ Սակայն, երկրի համար բարդ իրավիճակը հաշվի առնելով՝ ցուցադրում են իրենց կարողություններն ու սկսում են պայքարել։ Այս հերոսները 30 տարբեր երկրների ներկայացուցիչներ են։

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքական բլոգը ներկայացրել է 20 հետաքրքիր փաստ Հայաստանի մասին
17:27, 10 սեպ
Թուրքական բլոգը ներկայացրել է 20 հետաքրքիր փաստ Հայաստանի մասին

Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։

Թուրք դաշնակահարուհին կատարել է Առնո Բաբաջանյանի «Էլեգիա» ստեղծագործությունը (Տեսանյութ)
15:26, 05 սեպ
Թուրք դաշնակահարուհին կատարել է Առնո Բաբաջանյանի «Էլեգիա» ստեղծագործությունը (Տեսանյութ)

Ստեղծագործության տեսահոլովակը նկարահանվել է Ստամբուլի Բեշիքթաշի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում:

Սեպտեմբերի 7-ին Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ կմատուցվի
11:08, 02 սեպ
Սեպտեմբերի 7-ին Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ կմատուցվի

Պատարագի մատուցման նախապատրաստական ​​աշխատանքներն ընթացքի մեջ են։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}