Տարածաշրջան06:40, 19 Օգոստոս 2017
Էրդողանը սեպտեմբերին կմեկնի Ադրբեջան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը օգոստոսի վերջին և սեպտեմբերին մի շարք կարևոր արտագնա այցեր է կատարելու: Ըստ թուրքական «Yenisafak» լրատվամիջոցի՝ նախ Էրդողանը օգոստոսի 21-ին պաշտոնական այցով կմեկնի Հորդանան, որտեղ կհանդիպի թագավոր Հաշիմ 2-րդի հետ: Հանդիպման ընթացքում կքննարկվեն երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև Պաղեստինի հարցը: Բացի դրանից կողմերը քննարկումներ կանցկացնեն առևտրաշրջանառության ծավալները մեծացնելու վերաբերյալ:
Թուրքական աղբյուրը տեղեկացնում է նաև, որ սեպտեմբերի 8-10 ընկած ժամանահատվածում Էրդողանը կլինի Ղազախստանում, այնուհետև կմեկնի Արդբեջան (10-11), իսկ սեպտեմբերի 19-25-ին կգտնվի Նյու-Յորքում, որտեղ կմասնակցի ՄԱԿ-ի գլխավոր խորհրդի նիստին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |