• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 17:14
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան10:49, 22 Օգոստոս 2017

Ahaber. Թուրքիան և Իրանը պատրաստվում են համատեղ օպերացիա սկսել քուրդ զինյալների դեմ

Ahaber. Թուրքիան և Իրանը պատրաստվում են համատեղ օպերացիա սկսել քուրդ զինյալների դեմ

Թուրքիան և Իրանի Իսլամական Հանրապետությունը (ԻԻՀ) պատրաստվում են համատեղ ռազմական գործողություններ իրականացնել Իրաքի Քանդիլ և Սինջար նահանգներում «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (ՔԲԿ-PKK) ուժերի դեմ:

Թուրքական «Ahaber»  լրատվամիջոցը մանրամասներ է ներկայացրել նախատեսվող գործողության մասին:  Թեև առայժմ  նշյալ օպերացիայի մասին որևէ պաշտոնական հայտարարություն չկա, բայց նշվում է, որ ռազմական գործողությունների առաջնային թիրախները լինելու են PKK-ի ղեկավար օղակները:

Աղբյուրը պնդում է, որ ռազմական գործողություն իրականացնելու պայմանավորվածությունը պաշտոնական Անկարայի և Թեհրանի միջև  ձեռք է բերվել այն ժամանակ, երբ  եռօրյա այցով Թուրքիա էր մեկնել Իրանի զինուժի գլխավոր շտաբի պետը:

Ռազմական օպերացիան նախատեսվում է սկսել հոկտեմբերին: Ռազմագործողությունների ընթացքում Քանդիլում նախատեսվում է ոչնչացնել ռազմավարական կարևորություն ունեցող 9 թիրախային կետ, իսկ  Սինջարում՝ 4:

Քանդիլի և Սինջարի  օպերացիան բաղկացած է լինելու 3 փուլից: Առաջին փուլը տևելու է 8-10 օր, որի ընթացքում կիրականացվեն թե օդային, թե ցամաքային  գործողություններ: Համատեղ ռազմական գործողություններն ընդհանուր առմամբ տևելու են նվազագույնը 3 ամիս:

Նշվում է նաև, որ կողմերը կձեռնարկեն համապատասխան միջոցներ, որ քուրդ զինյալները նահանջելու տեղ չունենան:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}